Բրիտանական րատվամիջոցները պետք է լուսաբանեն Գազայի ողբերգությունը
Բրիտանիայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը խնդրել է այս երկրի լրատվամիջոցներին անտարբեր չլինել Գազայի հատվածի ողբերգությունների և անպաշտպան պաղեստինցի կանանց, տղամարդկանց ու երեխաների սպանությունների նկատմամբ և վերջ տալ երկակի ստանդարտներին ու Գազայի պատերազմի իրաղությունները թաքցնելուն:
Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բրիտանիայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մեհդի Հոսեյնի Մաթին ուրբաթ օրը բրիտանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ցավոք, վերջին երկու շաբաթների ընթացքում բրիտանական լրատվամիջոցները իրադարձությունները լուսաբանել են հօգուտ Սիոնիստական ռեժիմի»:
Զգուշացնելով այդ երևույթի հետևանքների կապակցությամբ, Մեհդի Հոսեյնի Մաթին հավելել է. «Բրիտանական լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադարձել Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումներին, և այդ լրատվամիջոցների թղթակիցների հետ հանդիպման նպատակներից մեկը երկակի պահվածքին վերջ տալն էր»։
Հոսեյնի Մաթին պարզաբանել է. «Իհարկե, բրիտանական որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ փորձել են ներկայացնել Գազայի իրական վիճակը, սակայն ստիպված են եղել հրաժարական տալ կամ ենթարկվել են խիստ ճնշման՝ ճշմարտությունն ասելու համար»: