Պարսից ծոցի հյուսիսային ջրերում Իրանի ռազմածովային ուժերի նավերի զորավարժությունների անցկացումը
Պարսից ծոցի հյուսիսային ջրերում անցկացվել են Իրանի ռազմածովային ուժերի նավերի զորավարժությունները՝ ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երրորդ շրջանի ռազմածովային «Բասիջի»՝ աշխարհազորի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալի Բախշային ասել է,«Պարսից ծոցի ջրերում այս զորավարժության մասնակիցներն իրենց նավերով,որոնց վրա տեղադրված էին Իրանի, Պաղեստինի և Դիմադրության ճակատի երկրների դրոշները, զորավարժություն անցկացնելով իրենց ատելությունն են հայտնել՝ Սիոնիստական մանկասպան ռեժիմի հանցագործությունների նկատմամբ»:

Ծովակալ Բախշային հավելել է. -«Ահվազ, Հենդիջան և Արվանդքենար քաղաքներում անցկացվել են ռազմածովային զորավարժություններ՝ ի աջակցություն Պաղեստինի ճնշված կանանց, տղամարդկանց և երեխաների»։
Պաղեստինի Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, ուրբաթ օրվա դրությամբ Սիոնիստկաան ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 4137 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 13000 մարդ։