Իրանական «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակները շուտով երկինք կբարձրանան
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն այս կազմակերպության մի խումբ գլխավոր տնօրենների հետ այցելել է «Spaceomid» գիտելիքահեքն ընկերություն, որը տիեզերական ոլորտում ակտիվ մասնավոր ընկերություններից է: Այս այցի ընթացքում նրանք իրազեկվել են «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակների վերջնական փորձարկումների արդյունքի մասին:
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ «Քոսար» և «Հոդհոդ» արբանյակների վերջնական փորձարկումներով հաջողությամբ, մոտ ապագայում այս երկու սեփական արտադրության արբանյակները տիեզերք կարձակվեն։
Այս ընկերության տնօրենների հավաքում՝ Սալարիեն ընդգծել է, որ Իրանի տիեզերական արդյունաբերությունը վերջին երկու տարում նախագահի աջակցության շնորհիվ լավ տեմպերով առաջընթաց է գրանցել։
«Անցյալ տարի, երբ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը տարվա կարգախոս ներկայացրեց գիտելիքահենք ընկերություններին աջակցելը, Իրանի տիեզերական կազմակերպությունը համապատասխան ծրագիր մշակեց այս կարգախոսն իրականացնելու համար, որի ընդհանուր ռազմավարությունը նշված է նաև տիեզերական 10-ամյա ծրագրում», ասել է Սալարիեն։ .
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը նշել է. «Այս կազմակերպությունը վճռական է շարունակելու այդ ընկերություններին և մասնավոր հատվածին աջակցելու գործընթացը»։
Ընդգծելով կառավարության աջակցությունը գիտելիքահենք ընկերություններին, Սալարիեն ասել է. -«Երկրի տիեզերական էկոհամակարգը ձևավորվում է մասնավոր բաժնի ակտիվ մասնակցությամբ»։