Իրանցի կինոգործիչների բողոքի ակցիան՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ
Իրանցի արվեստագետների և կինոգործիչների հանրահավաքն անցկացվել է Թեհրանի Ժամանակակից արվեստների թանգարանում՝ ի նշան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի։
Իրանցի կինոգործիչներն ու արվեստագետները մասնակցելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի ակցիային, և ցավակցելով ու զորակցելով Պաղեստինի և Գազայի ժողովրդին, դատապարտել են այս ռեժիմի անմարդկային գործողությունները։
Իրանցի նկարիչները նաև Պաղեստինի ժողովրդի ճնշումների թեմայով ստեղծագործություններ են ներկայացրել Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Պաղեստինի Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով նահատակվել է մոտ 4400 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 13 հազարը։