Իրանը և Օմանն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին իսլամական երկրների համակարգված օգնության անհրաժեշտությունը
Հոկտեմբեր 22, 2023 06:25 Asia/Tehran
Իրանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին օգնելու համար իսլամական երկրների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին, շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են պաղեստինցի ժողովրդի, հատկապես կանանց և երեխաների սպանությունները անհապաղ դադարեցնելու, Գազայի հատվածի շրջափակման անհապաղ վերացման և մարդասիրական օգնություն, ներառյալ վառելիք, պարեն, դեղորայք և սարքավորումներ ուղարկելու ուղիները։
Նախարարները դատապարտել են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնագաղթի քաղաքականությունը։