Իրանը և Օմանն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին իսլամական երկրների համակարգված օգնության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i207918-Իրանը_և_Օմանն_ընդգծել_են_պաղեստինյան_ժողովրդին_իսլամական_երկրների_համակարգված_օգնության_անհրաժեշտությունը
Իրանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին օգնելու համար իսլամական երկրների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 06:25 Asia/Tehran
  • Իրանը և Օմանն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին իսլամական երկրների համակարգված օգնության անհրաժեշտությունը

Իրանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են պաղեստինյան ժողովրդին օգնելու համար իսլամական երկրների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին, շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են պաղեստինցի ժողովրդի, հատկապես կանանց և երեխաների սպանությունները անհապաղ դադարեցնելու, Գազայի հատվածի շրջափակման անհապաղ վերացման և մարդասիրական օգնություն, ներառյալ վառելիք, պարեն, դեղորայք և սարքավորումներ ուղարկելու ուղիները։

Նախարարները դատապարտել են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնագաղթի քաղաքականությունը։