Ամիր Աբդոլլահյան.- Օկուպանցիայի դեմ Դիմադրության խմբերի գործողությունները հիմնված են միջազգային իրավունքի վրա
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով դիվանագիտական հարցերում վերջինիս երկարամյա փորձին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ընդլայնելու և խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։
Աբդոլլահյանն անդրադարձել է նաև Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություններին և Նեթանյահուի ծայրահեղական գործողությունների հետևանքով Գազայում առաջացած մարդասիրական աղետին և կանանց ու երեխաների նահատակությունը։
Նա նշել է. «Օկուպացիայի դեմ պաղեստինյան Դիմադրության խմբերի գործողությունները հիմնված են միջազգային իրավունքի վրա: Իսկ Սիոնիստական ռեժիմի նոր հանցագործություններն այդ թվում՝ 4500 խաղաղ բնակիչների նահատակությունը, հարյուր հազարավոր մարդկանց անօթևան դարձնելը, Գազայի հիվանդանոցների վրա հարձակումները, որոնց հետևանքով զոհվեց 400 մարդ, և չնայած ՄԱԿ-ի ջանքերին ջրամատակարարման դադարեցումը, դննդի, դեղորայքը և վառելիքի մուտքը Գազար արգելելը, վկայում են այն մասին, որ ռեժիմն անզոր է պաղեստինյան Դիմադրության դեմ»:
Հեռախոսազրույցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն ասել է, որ տեղյակ է Գազայում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին, հավելելով. «Հուսով ենք, որ լարվածությունը հնարավորինս շուտ կավարտվի և առաջնահերթությունը կտրվի քաղաքական լուծմանը»:
Ժան Ասելբորնը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական և ակտիվ դերը միշտ կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: