Վաղը Թեհրանում կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում
https://parstoday.ir/hy/news/iran-i207934-Վաղը_Թեհրանում_կկայանա_3_3_ձևաչափով_հանդիպում
Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով կկայանա վաղը՝ Թեհրանում:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 12:37 Asia/Tehran
  • Վաղը Թեհրանում կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում

Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով կկայանա վաղը՝ Թեհրանում:

Նշվում է, որ տարածաշրջանային խնդիրներից և համագործակցության ընդլայնման հնարավորություններից զատ, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։ Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ ստացվում է, որ այս անգամ նույնպես Վրաստանը չի մասնակցի։ Պաշտոնական Երևանից հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ հստակ հաստատում չի հնչեցվել։ Հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին՝ ընդգծելով, որ Երևանը նաև կարևորում է այդ ֆորմատում աշխատանքը։ Իսկ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Թեհրանից ստացել են հրավերը, իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում, երբ վերջնական որոշում լինի, կհայտարարեն։ Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով, առանց Վրաստանի մասնակցության։