Ռեիսի. Բայդենի խոսքերը սիոնիստական ռեժիմի կեղծ լինելու մասին ակամա խոստովանություն են
https://parstoday.ir/hy/news/iran-i207972-Ռեիսի._Բայդենի_խոսքերը_սիոնիստական_ռեժիմի_կեղծ_լինելու_մասին_ակամա_խոստովանություն_են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ի պատասխան Բայդենի այն հայտարարության, ըստ որի «եթե Սիոնիստական ռեժիմն այս տարածաշրջանում գոյություն չունենար, ԱՄՆ-ն կաշխատեր դրա ստեղծման ուղղությամբ», դա համարել է հետադիմական, հակաժողովրդավարական և անմարդկային, և նշել. Ամերիկայի նախագահի վերջին խոսքերը սիոնիստական ռեժիմի կեղծ լինելու մասին ակամա խոստովանություն են։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 23, 2023 06:05 Asia/Tehran
  • Ռեիսի. Բայդենի խոսքերը սիոնիստական   ռեժիմի կեղծ լինելու մասին ակամա խոստովանություն են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ի պատասխան Բայդենի այն հայտարարության, ըստ որի «եթե Սիոնիստական ռեժիմն այս տարածաշրջանում գոյություն չունենար, ԱՄՆ-ն կաշխատեր դրա ստեղծման ուղղությամբ», դա համարել է հետադիմական, հակաժողովրդավարական և անմարդկային, և նշել. Ամերիկայի նախագահի վերջին խոսքերը սիոնիստական ռեժիմի կեղծ լինելու մասին ակամա խոստովանություն են։

Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին կիրակի երեկոյան կառավարության նիստում դիմել է միջազգային հանրությանը, մատնանշելով համաշխարհային աննախադեպ զայրույթն ու նողկանքը Գազայում տեղի ունեցող սարսափելի հանցագործությունների նկատմամբ և ասել. Այսօր աշխարհի մարդկանց հարցը կառավարություններից, համաշխարհային տերություններից և միջազգային կազմակերպություններից սա է թե ինչպե՞ս կարող են թույլ տալ, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական բռնատեր ռեժիմը իրենց աչքի առաջ ոչնչացնի ճնշված պաղեստինցի կանանց և երեխաներին Գազայում: Անդրադառնալով սիոնիստական   հանցագործություններին Ամերիկայի լկտի աջակցությանը, նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ըստ որ «եթե Սիոնիստական   ռեժիմը չլիներ այս տարածաշրջանում, Ամերիկան   կաշխատեր այն ստեղծելու համար», հետադիմական, հակաժողովրդավարական, հակամարդկային բնութագրեց։

Իրանի նախագահը ավելացնելով որ այս հայտարարությունը պարունակում է մի քանի կարևոր կետեր, պարզաբանեց. Առաջին կետն այն է, որ ամերիկացիները պետք է արձագանքեն, թե ո՞ր օրենքը, պայմանագիրը և միջազգային կանոնակարգերն են համատեղելի նման բառերի հետ։ Երկրորդ, նման հայտարարությունները սիոնիստական   զավթիչ ռեժիմի կեղծ լինելու ակամա խոստովանությունն են, և երրորդ կետը, որը տարածաշրջանի իսլամական կառավարությունները դա կարող են որպես նախազգուշացում ընդունել այն է, որ նման խոսքերն ապացուցում են այն փաստը, որ Ամերիկայի համար սիոնիստական   զավթիչ ռեժիմին պահպանելը շատ ավելի կարևոր է, քան մարդկանց, հատկապես կանանց և երեխաների կյանքը։ 
Իրանի նախագահը այն, ինչ կատարվում է Գազայում և այս շրջանի ճնշված ժողովրդի դեմ, որակել է որպես մարդկության դեմ ռազմական հանցագործություն և ընդգծել պետք է Ամերիկայի և սիոնիստական   ռեժիմի ոճրագործ առաջնորդների որպես հանցագործներ դատել։ 
Ռաիսին ընդգծել է. Մենք վստահ ենք, որ Գազայի ճնշված ժողովրդի անարդարացիորեն թափված արյունը կարագացնի սիոնիստական   ռեժիմի տապալումը և Ղոդսի ազատագրումը։