Արգելվում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունը Կովկասի հարցերում
Բաքվում Իրանի դեսպանը Թեհրանում Կովկասի հարցերով 3+3 ձևաչափով կայացած արտգործնախարարների հանդիպման ուղերձի մասին գրել է. «Կովկասի հարցերում արգելվում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունը»։
Սեյեդ Աբբաս Մուսավին X-ի իր անձնական էջում գրել է.«3+3 ձևաչափով (Իրան, Ռուսաստան, Թուրքիա + Ադրբեջան, Հայաստան,Վրաստան) արտգործնախարարների հանդիպման անցկացումը Թեհրանում մեծ քայլ է Իրանի կառավարության հարևանության քաղաքականությունը շարունակելու և լրացնելու գործընթացում»։
Նա նաև գրել է.-«Ռեգիոնալիզմը և տարբեր նպատակներով տարածաշրջանային մեխանիզմների ձևավորումը, ձևավորվող աշխարհակարգի առանձնահատկություններն են»։
Այս հանդիպման ուղերձի վերաբերյալ Մուսավին գրել է. «Արգելվում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունը Կովկասի հարցերում»։
3+3 ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակն է միավորել տարածաշրջանի երկրների ջանքերը՝ ներտարածաշրջանային մարտահրավերների լուծման և համատեղ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։