Ռայիսի. Իրանը կարևորում է տարածաշրջանային խնդիրները փոխգործակցության միջոցով լուծելը
Այսօր երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Ռայիսին Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել օտարերկրյա ուժերի միջամատությամբ, սակայն տարածաշրջանի երկրների փոխգործակցության ու համագործակցության միջոցով կարելի է լուծել խնդիրները»։
«Կովկասյան համագործակցության խմբի» հանդիպումները պետք է կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման հիմք հանդիսանան», հավելել է Ռայիսին:
Հանդիպմանն ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի ամենակարևոր և հզոր երկրներից մեկը, կարևորելով բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, կարևորում է հարցերի և խնդիրների լուծումը երկրների փոխըմբռնման և փոխգործակցության միջոցով»:
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարեւան երկրների միջեւ բանակցություններն ու երկխոսությունը միշտ դիտարկում է որպես տարածաշրջանային խնդիրների լուծում, Ռայիսին հույս է հայտնել, որ այս հանդիպման քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության այն հիմնարար դիրքորոշմանը, որ տարածաշրջանի խնդիրները չեն կարող կարգավորվել արտաքին ուժերի միջամտությամբ, Ռայիսին ընդգծել է տարածաշրջանի երկրների ավելի մեծ փոխգործակցության և համագործակցության միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:
Նշելով, որ նախկինում Ալիևին ասել էի, որ Սիոնիստական ռեժիմը ոչ ձեր բարեկամն է լինելու, ոչ էլ որևէ մուսուլմանական երկրի բարեկամը, Ռայիսին ասել է.«Այսօր Գազայում տիրող իրավիճակը տեսարան է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների առջև, որպեսզի տեսնեն թե արևմտյան երկրները և նրանց գլխավորած ԱՄՆ-ն, սիոնիստների ոճրագործությունները հովանավորելով, ոչ միայն տարածաշրջանի երկրների համար սրտցավ ու բարեկամ չեն, այլև միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում»:
Ընդգծելով Թեհրան-Բաքու հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ բարեկամ, եղբայր և հարևան Ադրբեջանի հետ փոխգործակցության և հարաբերությունների մակարդակի բարելավումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքներից է և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի ամենակարևոր և հզոր երկրներից մեկը, կարևորելով բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, կարևորում է նաև հարցերի և խնդիրների լուծումը երկրների միջև փոխըմբռնման և փոխգործակցության միջոցով:
Հանդիպման ընթացքում, նշելով, որ իր երկիրը հատուկ նշանակություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, Ադրբեջանի արտգործնախարար՝ Ջեյհուն Բայրամովն ասել է.«Իրանի մոտեցումը հարցերի, հատկապես արտատարածաշրջանային երկրների ներկայությունը տարածաշրջանում կանխելու վերաբերյալ, հավանության և աջակցության է արժանանում Ադրբեջանի կողմից, ուստի մենք Թեհրանում «Կովկասյան համագործակցության խմբի» հանդիպման անցկացումը գնահատում ենք օգտակար, դրական և կառուցողական»:
Քննադատելով տարածաշրջանային հարցերի, այդ թվում Գազայի ներկայիս իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների երկակի ստանդարտները, Ադրբեջանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այս շրջանի անպաշտպան ժողովրդի վրա հարձակումները հնարավորինս շուտ կդադարեցվեն, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։