Ամիր Աբդոլլահյան. Եկել է Կովկասում խաղաղության և համագործակցության ժամանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i208040-Ամիր_Աբդոլլահյան._Եկել_է_Կովկասում_խաղաղության_և_համագործակցության_ժամանակը
Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և այժմ եկել է Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի ժամանակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 07:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Եկել է Կովկասում խաղաղության և համագործակցության ժամանակը

Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և այժմ եկել է Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի ժամանակը»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների առաջին հանդիպման բացման արարողությանը, որը մեկնարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների ներկայությամբ, բարի գալուստ մաղթելով նիստին մասնակցած արտգործնախարարներին, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Առաջին հերթին մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում պաղեստինցի բոլոր նահատակների՝ կանանց ու երեխաների հիշատակին, ովքեր այս օրերին սիոնիստական ​​ռեժիմի կոմից իրականացվող ցեղասպանության են ենթարկվել»:

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթն է» խորագրով անցկացվող այս հանդիպման նպատակն է՝ օգտագործել տարածաշրջանի կարողությունները տարածաշրջանային խնդիրները լուծելու համար և խաղաղության ու համագործակցության հաստատման հավաքական ջանքեր գործադրել՝ տնտեսական զարգացման և տարածաշրջանի բնակչության բարեկեցության բարելավման նպատակով:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Յուրաքանչյուր մարդ վշտանում է պաղեստինցի կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների սպանության սարսափելի տեսարանները տեսնելով. Այս կրիտիկական և վճռական պահին անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական և ուժեղ ուղերձ հղի իսրայելական կեղծ ռեժիմին՝ անհապաղ դադարեցնելու խաղաղ բնակչության, հատկապես կանանց և երեխաների դեմ ռազմական հանցագործությունները, վերացնել շրջափակումը և մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված և լրջորեն ընդդիմանալ Գազայի բնակիչների բռնագաղթին»:

Իրանի արգործնախարարն ասել է.«Հուսով ենք, որ այս հանդիպումները շարունակվելով, ականատես կլինենք բարեկամ Վրաստանի կառուցողական և արդյունավետ ներկայությանը»:

Երկուշաբթի երեկոյան, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հյուրընկալությամբ և Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ Թեհրանում կայացել է 3+3 ձևաչափով հանդիպումը՝ տարածաշրջանային մեխանիզմներով տարածաշրջանային խնդիրները կարգավորելու նպատակով։