Ռայիսի. Իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր կանխել Սիոնիստական ռեժիմի բռնաճնշումը
Գազայում Սիոնիստական ռեժիմի և նրա արևմտյան հովանավորների աննախադեպ հանցագործությունների ժամանակ իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր ավելի արդյունավետ կերպով կանխել Սիոնիստական ռեժիմի բռնաճնշումն ու ագրեսիան և նրա արևմտյան կողմնակիցների մաքսիմալիստական պահանջները:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (երեքշաբթի) Թեհրանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Աբդոլլահ բեն Սաուդ Ալանազիի հավատարմագրի ընդունման արարողության ժամանակ ընդգծել է երկու երկրների դիվանագիտական ծառայության մարմինների ջանքերի անհրաաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելու Իրանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները՝ փոխշահավետ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանի և իսլամական աշխարհի ժողովուրդների շահերն ապահովելու համար։
Ռայիսին Իրանը և Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի երկու մեծ և կարևոր երկրներ ներկայացնելով, հստակեցրել է,-«Փոխադարձ հնարավորություններից օգտվելը և երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը և տարածաշրջանի ու իսլամական աշխարհի խնդիրների լուծմանը»:
Նշելով,որ իսլամական երկրների միջև կարողությունների փոխանակումը կարող է բավարարել այս երկրների կարիքների մեծ մասը և նրանց հնարավորություն տալ տարածաշրջանում օտարերկրյա ներկայության ու միջամտության կարիքը չզգալ, նախագահ Ռայիսին ասել է.-«Օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն ոչ մի խնդիր չի լուծում, այլեւ ինքնին խնդիրների սրման գործոն է համարվում»։
Թեհրանում Սաուդյան Արաբիայի նոր դեսպանը այս օրը պատմական օր է որակել և Սաուդյան Արաբիայի թագավորի ու գահաժառանգի ջերմ ողջույնները փոխանցելով Իրանի նախագահին և ժողովրդին՝ ասել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շատ ամուր են»: