Ռայիսի. Իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր կանխել Սիոնիստական ​​ռեժիմի բռնաճնշումը
https://parstoday.ir/hy/news/iran-i208058-Ռայիսի._Իսլամական_աշխարհի_միասնական_դիրքորոշումը_կարող_էր_կանխել_Սիոնիստական_ռեժիմի_բռնաճնշումը
Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի և նրա արևմտյան հովանավորների աննախադեպ հանցագործությունների ժամանակ իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր ավելի արդյունավետ կերպով կանխել Սիոնիստական ​​ռեժիմի բռնաճնշումն ու ագրեսիան և նրա արևմտյան կողմնակիցների մաքսիմալիստական պահանջները: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 12:22 Asia/Tehran
  • Ռայիսի. Իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր կանխել Սիոնիստական ​​ռեժիմի բռնաճնշումը

Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի և նրա արևմտյան հովանավորների աննախադեպ հանցագործությունների ժամանակ իսլամական աշխարհի միասնական դիրքորոշումը կարող էր ավելի արդյունավետ կերպով կանխել Սիոնիստական ​​ռեժիմի բռնաճնշումն ու ագրեսիան և նրա արևմտյան կողմնակիցների մաքսիմալիստական պահանջները: 

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (երեքշաբթի) Թեհրանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Աբդոլլահ բեն Սաուդ Ալանազիի հավատարմագրի ընդունման արարողության ժամանակ ընդգծել է երկու երկրների դիվանագիտական ծառայության մարմինների ջանքերի անհրաաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելու Իրանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները՝ փոխշահավետ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանի և իսլամական աշխարհի ժողովուրդների շահերն ապահովելու համար։

Ռայիսին  Իրանը և Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի երկու մեծ և կարևոր երկրներ ներկայացնելով, հստակեցրել է,-«Փոխադարձ հնարավորություններից օգտվելը և երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը և տարածաշրջանի ու իսլամական աշխարհի խնդիրների լուծմանը»:

Նշելով,որ  իսլամական երկրների միջև կարողությունների փոխանակումը  կարող է բավարարել այս երկրների կարիքների մեծ մասը և նրանց հնարավորություն տալ տարածաշրջանում օտարերկրյա  ներկայության ու միջամտության կարիքը չզգալ, նախագահ Ռայիսին ասել է.-«Օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն ոչ մի խնդիր չի լուծում, այլեւ ինքնին խնդիրների սրման գործոն է համարվում»։

Թեհրանում Սաուդյան Արաբիայի նոր դեսպանը այս օրը  պատմական օր է որակել և Սաուդյան Արաբիայի թագավորի  ու գահաժառանգի ջերմ ողջույնները փոխանցելով Իրանի նախագահին և ժողովրդին՝ ասել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները  շատ ամուր են»: