Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին X-ի իր միկրոբլոգում գրել է,-«Այն դեպքում,երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, լիարժեք աջակցություն ցուցաբերելով Սիոնիստական չարանենգ ռեժիմին, պատերազմ են հրահրում և խորացնում են անկայունությունն ու անապահովությունը տարածաշրջանում, Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարների մասնակցությամբ հյուրընակում է «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու առաջընթացի հերթն է» թեմայով «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը:
«Տեղական հավաքական անվտանգության դոկտրինի հիմամբ՝ Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է՝ և հավատացած է, որ տարածաշրջանի երկրները խնդիրներն ու ճգնաժամերը կարգավորելու, խաղաղություն ու կայունություն հաստատելու և ընդհանուր շահեր ու հավաքական զարգացում ու առաջընթաց ապահովելու կարողություն ունեն: Այս ռազմավարության առաջմղումը կարող է առանց արտատարածաշրջանային դերակատարների միջամտության ապահովել երկրների շահերն ու մեր տարածաշրջանի կայուն զարգացումը». - նշել է դիվանագետը: