Իրանի պատրաստակամությունը՝ Գազայում ստեղծված իրավիճակը քննարկելու հարցով նիստ կազմակերպելու համար
Իսլամական երկրների խորհրդարանների նախագահներին ուղղված ուղերձում Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավարն ընդգծել է. «Օկուպացված Պաղեստինում, այդ թվում՝ Գազայում տիրող ծանր իրավիճակը քննարկելու հարցը պետք է ընդգրկվի երկրների խորհրդարանների և ՄԱԿ-ի նիստերի հրատապ օրակարգում»:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը զեկույցում հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից մինչ այժմ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետեւանքով նահատակվել է ավելի քան 5500, վիրավորվել մոտ 17000 մարդ։
Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը այսօր (երեքշաբթի) իսլամական երկրների նախագահներին հղած ուղերձում գրել է, որ Սիոնիստական ռեժիմը անմարդկային և միջազգային ու մարդկային բոլոր չափանիշներին հակասող քայլով դադարեցրել է ջրի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի և մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի հատվածի խաղաղ բնակչության համար:
Ղալիբաֆը նաև գրել է, որ վերջին պատերազմի պատճառը Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ապարտեիդ գործողություններն են բռնազավթման, պաղեստինցիների մարդկային արժանապատվության պարբերական նվաստացման և Ալ-Աղսա մզկիթի պղծման ուղղությամբ:
Այս ուղերձում ասվում է, որ ի լրումն բազմաթիվ տեղեկությունների և ապացույցների, Ամերիկայի հրապարակային և պաշտոնական աջակցությունը, ինչպիսիք են զենքի, ֆինանսական և քաղաքական օգնությունները, կասկածի տեղիք չեն տալիս, որ Սիոնիստական ռեժիմը չէր կարող շարունակել իր հանցագործությունները՝ առանց այս պետության աջակցության: Ուստի Գազայում հանցագործությունների շարունակման պատասխանատվությունը ամերիկյան կառավարության ուսերին է, և նա պետք է պատասխան տա դրա համար։
Նշենք, որ Իրանի խորհրդարանական պատվիրակությունը, ի բողոք պաղեստինյան ժողովրդի և դիմադրության խմբերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, լքել է Համաշխարհային միջխորհրդարանական միության բացման նիստը։
Համաշխարհային Միջխորհրդարանական միության 147-րդ նիստին մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխնախագահ Հոջաթ. Մոջթաբա Զոլնուրիի գլխավորությամբ գտնվում է Անգոլայում և մասնակցել է այս հանդիպման բացման արարողությանը:
Վեհաժողովի այս շրջանն անցկացվել է ավելի քան 120 երկրների տարբեր պաշտոնյաների և մի շարք միջազգային կազմակերպությունների ու դիտորդների մասնակցությամբ։