Իրանի եւ Եվրասիական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կմեծանա 10 անգամ
https://parstoday.ir/hy/news/iran-i208108-Իրանի_եւ_Եվրասիական_միության_երկրների_միջեւ_ապրանքաշրջանառության_ծավալը_կմեծանա_10_անգամ
Իրանի արտաքին գործերի նախարարության բազմակողմ առևտրային և ֆինանսական համագործակցության վարչության պետ Ազիզ Մանսուրին հույս է հայտնել, որ Իրանի և Եվրասիական երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը կմեծանա 10 անգամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2023 13:58 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության բազմակողմ առևտրային և ֆինանսական համագործակցության վարչության պետ Ազիզ Մանսուրին հույս է հայտնել, որ Իրանի և Եվրասիական երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը կմեծանա 10 անգամ։

Մանսուրին ասել է, որ եվրասիական համաձայնագիրը ներառում է միայն ապրանքաշրջանառություն, սակայն ապագայում մենք պետք է բանակցենք նաև ծառայությունների առևտրի ու տարանցման շուրջ։

Իրանի Արտաքին գործերի նախարարության այս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է եվրասիական տարածաշրջանի գործարարների համար վիզաները չեղարկելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ պետք է դյուրացվի վիզաների տրամադրումը, և մենք պատրաստ ենք ավելի շատ բանակցել Եվրասիական երկրների հետ։

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հայտարարության համաձայն՝ Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ ապրանքների 87%-ի մաքսատուրքը կզրոյանա, ինչը կհանգեցնի Իրանի և Եվրասիայի միության անդամների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջկառավարական տնտեսական միություն է, որը բաղկացած է Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից և Հայաստանից։ Հայաստանը Իրանի միակ հարեւանն է, որն այս կարևոր միության անդամ է, և Իրանը Հայաստանը համարում է Եվրասիայի մուտքի դարպաս։