Ընդգծվել է Կովկասում Իրանի հյուպատոսությունների կարեւոր դերը՝ հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդման գործում
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի նահանգապետը բարձր է գնահատել կովկասյան տարածաշրջանում Իրանի հյուպատոսությունների դերը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Իրանի 13-րդ շրջանի կառավարության արտաքին դիվանագիտության նպատակների իրականացման գործում։
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնիի հետ հանդիպման ժամանակ Աբեդին Խորրամն ընդգծել է հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Իրանի Արևելյան Ատրպատականի ավելի քան 200 կմ սահմանին՝ Խորրամը կոչ է արել առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը՝ զարգացնելու հարաբերություններն այս նահանգի և կովկասյան տարածաշրջանի երկրների միջև։
Այս հանդիպման ընթացքում Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում 13-րդ շրջանի կառավարության բարձր ներկայացուցչին ներկայացվել է զեկույց՝ Իրանի Արևելյան Ատրպատականի և Նախիջևանի միջև առևտրային, տրանսպորտային և համալսարանական հարաբերությունների վիճակի մասին։