Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը՝ պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով
Իրանի և Հայաստանի հարևանությունը, մշակութային և տնտեսական կապերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շնորհիվ, դրական հիմքեր է ստեղծել Թեհրանի համար՝ օգտագործելու Երևանի հնարավորությունը պատժամիջոցները չեզոքացնելու համար։
Bazarnews վերլուծական կայքը իր հոդվածում գրել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք ունեն հազարամյա պատմություն, հիմնված են երկու հարևան երկրների միջև հնամենի մշակութային, քաղաքական և պատմական հարաբերությունների, ինչպես նաև երկու ժողովուրդների հոգևոր և մտավոր ընդհանրությունների վրա։
Այս հոդվածում ասվում է, որ ռասայական, աշխարհագրական, պատմական և մշակութային ընդհանրություններն այնքան շատ են, որ կրոնական տարբերությունն այնքան էլ տեսանելի չէ, և կարելի է պնդել, որ մշակութային առումով Իրանին ամենամոտ երկիրը Հայաստանն է։ Սա անհրաժեշտ հարթակներ է ստեղծել հայ և իրանական հասարակությունների միջև փոխըմբռնման համար և պատճառ է դարձել, որ Իրանը և Հայաստանը ամրապնդեն իրենց հարաբերությունները հատկապես մշակութային առումով՝ օգտվելով ինքնության, պատմական և մշակութային ներուժից, ինչպես նաև իրենց հասարակությունների մտքերում դրոշմված դրական ընկալումից:

BazarNews-ի հոդվածում նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի աշխարհագրական և սահմանային հարևանությունը, վերջին երեք տասնամյակների ընթացքում այս երկու երկրների միջև սերտ և կայուն քաղաքական հարաբերությունները (նվազագույն տատանումներով և լարվածությամբ), Իրանում հայ հայրենակիցների ներկայությունը, որոնց մեծ մասը արհեստավորներ, առևտրականներ և գործարարներ են, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի առևտրային պայմանագրերը, որոնք հնարավորություն են տալիս իրանական արտադրանքների վերաարտահանումը Եվրասիական ու Եվրոպական երրորդ կողմերին, Հայաստանի Մեղրիի ազատ գոտու առկայությունը Արաս ազատ առևտրի գոտու, Արևելյան Ատրպատական նահանգի Նորդոզի սահմանային և մաքսային տերմինալի մերձակայքում, տնտեսական և առևտրային առումով մեր երկրի համար Հայաստանի ուշագրավ հնարավորություններից և առավելություններից են, որոնք կարող են օգտագործվել պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով:
Ըստ այս հոդվածի՝ Հայաստանի հնարավորություններն ու կարիքները էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության և հանքերի, էժան աշխատուժի, արտադրանքների պատրաստման գործում կիրառվող մասնագիտության և տեխնոլոգիայի ոլորտներում, ինչպես նաև այս երկրի աշխարհագրական դիրքը մի կողմից և Իրանի բարենպաստ դիրքը, հանքերի շահագործման իրանական փորձն ու մասնագիտությունը, որոշ ապրանքներ արտադրելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ ունենալը, էներգիայի հարուստ աղբյուրները և լայնածավալ տրանսպորտային ճանապարհները մյուս կողմից, երկու երկրների նպաստավոր կարողություններն են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: