Իրանի առաջնահերթությունը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ ռմբակոծությունների դադարեցումն է.Քանանի
https://parstoday.ir/hy/news/iran-i208174-Իրանի_առաջնահերթությունը_Գազայի_դեմ_Սիոնիստական_ռեժիմի_աննախադեպ_ռմբակոծությունների_դադարեցումն_է.Քանանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.-«Գլխավոր առաջնահերթությունը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ ռմբակոծությունների դադարեցումն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 14:37 Asia/Tehran
  • Իրանի առաջնահերթությունը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ ռմբակոծությունների դադարեցումն է.Քանանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.-«Գլխավոր առաջնահերթությունը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ ռմբակոծությունների դադարեցումն է»։

Ի պատասխան սիոնիստների հանցագործություններին և օկուպացիային՝ Պաղեստինի Դիմադրության ուժերը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ից, Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը գրավյալ տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ։

Դիմադրության մարտիկներին դիմակայելու կարողություն չունեցող այս ռեժիմի բանակը գործողության հենց սկզբից  Գազայի հատվածում  ակնհայտ հանցագործություն կատարելով՝ ռմբակոծում է բնակելի թաղամասերը, հիվանդանոցները, կրոնական կենտրոններն ու դպրոցները,որի հետևանքով նահատակվել է  5300 մարդ,ավելի քան 18 հազարը վիրավորվել է։

Նասեր Քանանին  Իրանի Հեռուստատեսության հատուկ հաղորդման ժամանակ ասել է.-«Մենք ականատես ենք սիոնիստների կողմից Գազայում Պաղեստինի բռնաճնշված  ժողովրդի դեմ իրականացված լայնածավալ հանցագործությունների, որոնք՝ բոլոր միջազգային իրավացի փորձագետների տեսանկյունից պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության վառ օրինակ են»։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.«Նման իրավիճակում գլխավոր առաջնահերթությունը Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի աննախադեպ ռմբակոծությունների դադարեցումն է։ Սա այն առաջնահերթությունն է, որին հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային տարբեր բանակցություններում և շփումներում և միջազգային մակարդակներում»։

Քանանին հստակեցրել է,-«Պաղեստինը կրկին դարձել է միջազգային օրվա խնդիր և, անշուշտ, կդառնա իսլամական աշխարհի ապագայի կարևոր խնդիրը: Ամբողջ աշխարհը պետք է ուշադրություն դարձնի Պաղեստինի ժողովրդի ցանկությանն ու կամքին, և սիոնիստներն ու Սիոնիստական ռեժիմի հովանավորները ևս պետք է  ուշադրություն դարձնեն Պաղեստինի ժողովրդի ու նրա հովանավորների, այն է աշխարհի ազատախոհների ու  հանրային կարծիքի ցանկությանը»:  

Արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է. -«Մինչ այժմ ամերիկացիները Սիոնիստական ​​ռեժիմին համարում էին ռազմավարական գործընկեր  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրենց տարածաշրջանային ծրագրերն առաջ տանելու և Դիմադրության առանցքին դիմակայելու համար: Այժմ ամերիկացիները փաստորեն կորցրել են իրենց ռազմավարական գործընկերոջը, և պետք է վերագտնեն նրանց»: