Վաղը մեկնարկելու են ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի «Հզորություն-1402» զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i208192-Վաղը_մեկնարկելու_են_ԻԻՀ_բանակի_ցամաքային_զորքերի_Հզորություն_1402_զորավարժությունները
Վաղը Սպահանի ընդհանուր տարածքում մեկնարկելու են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ցամաքային  զորքերի «Հզորություն-1402»  զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 16:58 Asia/Tehran
  • Վաղը մեկնարկելու են ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի «Հզորություն-1402» զորավարժությունները

Վաղը Սպահանի ընդհանուր տարածքում մեկնարկելու են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ցամաքային  զորքերի «Հզորություն-1402»  զորավարժությունները:

Iran Press լրատվկան գործակալության փոխանցմամբ՝ այս երկօրյա զորավարժություններում Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիայի աջակցությամբ՝ հետևակային, զրահապատ, հրթիռային, հրետանային, օդադեսանտային, անօդաչու թռչող սարքերի, ինժեներական, , էլեկտրոնային պատերազմի, ժամանակակից պատերազմի,  Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստորաբաժանումները  կիրականացնեն իրենց առաքելությունը:

Առաջիկա սպառնալիքներին դիմակայելու շրջանակում այս զորավարժությունները կանցկացվեն Իրանի զինված ուժերի փորձագետների, գնահատողների ու հրամանատարների հսկողության ներքո։