Իրանը և Ռուսաստանը 38 միլիարդ դոլարի ներդրում կանեն Հյուսիս_Հարավ միջանցքի նախագծում
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Աստրախանում կայացած «Հյուսիս-Հարավ միջանցք. նոր հայեցակարգ» միջազգային համաժողովի բացման արարողությանը ելույթ են ունեցել Աստրախանի նահանգապետը, Մոսկվայում Իրանի դեսպանը, Աֆղանստանի երկաթուղու տնօրենը, Իրաքի երկաթուղու տնօրենը և Հյուսիս-Հարավ կոնվերգենցիայի ակումբի ղեկավարը։
Միջոցառման շրջանակում կայացած մասնագիտացված հանդիպման ժամանակ Ռուսաստանում իրանական Սալյանկա նավահանգստի մենեջերը, նշելով, որ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը Եվրասիական տրանսպորտային ցանցի առանցքային տարրն է, անդրադարձել է արևմտյան, արևելյան և ծովային կամ տրանս- Կասպից երթուղիներին և ասել. "Ընդհանուր առմամբ այս միջանցքի համար հատկացվել է մոտ 38 մլրդ դոլարի ներդրում, որից Ռուսաստանի մասնաբաժինը կկազմի 35%, իսկ Իրանի մասնաբաժինը 34%":