Իրանը և Ռուսաստանը 38  միլիարդ դոլարի ներդրում կանեն  Հյուսիս_Հարավ միջանցքի նախագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i208214-Իրանը_և_Ռուսաստանը_38_միլիարդ_դոլարի_ներդրում_կանեն_Հյուսիս_Հարավ_միջանցքի_նախագծում
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  Ռուսաստանի Աստրախանում կայացած «Հյուսիս-Հարավ միջանցք. նոր հայեցակարգ» միջազգային համաժողովի բացման արարողությանը ելույթ են ունեցել  Աստրախանի նահանգապետը, Մոսկվայում Իրանի դեսպանը, Աֆղանստանի երկաթուղու տնօրենը, Իրաքի երկաթուղու տնօրենը և Հյուսիս-Հարավ կոնվերգենցիայի ակումբի ղեկավարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2023 12:44 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը 38  միլիարդ դոլարի ներդրում կանեն  Հյուսիս_Հարավ միջանցքի նախագծում

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  Ռուսաստանի Աստրախանում կայացած «Հյուսիս-Հարավ միջանցք. նոր հայեցակարգ» միջազգային համաժողովի բացման արարողությանը ելույթ են ունեցել  Աստրախանի նահանգապետը, Մոսկվայում Իրանի դեսպանը, Աֆղանստանի երկաթուղու տնօրենը, Իրաքի երկաթուղու տնօրենը և Հյուսիս-Հարավ կոնվերգենցիայի ակումբի ղեկավարը։

Միջոցառման շրջանակում կայացած մասնագիտացված հանդիպման ժամանակ Ռուսաստանում իրանական Սալյանկա նավահանգստի մենեջերը, նշելով, որ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը Եվրասիական տրանսպորտային ցանցի առանցքային տարրն է,  անդրադարձել է արևմտյան, արևելյան և ծովային կամ տրանս- Կասպից երթուղիներին և ասել. "Ընդհանուր առմամբ այս միջանցքի համար հատկացվել է մոտ 38 մլրդ դոլարի ներդրում, որից Ռուսաստանի մասնաբաժինը կկազմի 35%, իսկ Իրանի մասնաբաժինը 34%":