«Շաֆաղ», «Ալմաս» և «Դեհալավիե» հրթիռները ոչնչացրել են նախատեսված թիրախները
https://parstoday.ir/hy/news/iran-i208216-Շաֆաղ_Ալմաս_և_Դեհալավիե_հրթիռները_ոչնչացրել_են_նախատեսված_թիրախները
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ "Էղթեդար 1402" զորավարժության շրջանակում, շարժական գրոհային բրիգադները, զրահատանկային ստորաբաժանումները, ուղղաթիռները հաջողությամըբ իրականացրել են նախատեսված գործողություններն իսկ բանակի ցամաքային զորքերի արդիականացված «Շաֆաղ», «Ալմաս» և «Դեհալավիե» հրթիռները հաջողությամբ խոցել են 20 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2023 12:45 Asia/Tehran
  • «Շաֆաղ», «Ալմաս» և «Դեհալավիե» հրթիռները ոչնչացրել են նախատեսված թիրախները

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ "Էղթեդար 1402" զորավարժության շրջանակում, շարժական գրոհային բրիգադները, զրահատանկային ստորաբաժանումները, ուղղաթիռները հաջողությամըբ իրականացրել են նախատեսված գործողություններն իսկ բանակի ցամաքային զորքերի արդիականացված «Շաֆաղ», «Ալմաս» և «Դեհալավիե» հրթիռները հաջողությամբ խոցել են 20 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։

"Դեհալավիե" լազերային կառավարվող հրթիռային կայանքները, որոնք վերջերս են համալրել են ցամաքային զորքերի M113 կրիչը, կարողացել են հաջողությամբ խոցել սահմանված ​​թիրախները։

"Դեհլավիե" հրթիռի հեռահարությունը վերջերս երկրի ռազմական փորձագետների ջանքերով 5500 մետրից հասել է 8000 մետրի: 50 կգ մարտագլխիկ կչող և 2,2 մախ արագությամբ «Շաֆաղ» հրթիռը ունակ է ոչնչացնել թիրախները՝ 20 կմ շառավղով։

«Ալմաս» հրթիռը, որն ունի կրակի ուղղորդման ավտոմատ համակարգ, ունակ է ոչնչացնել թիրախները մինչև 8 կիլոմետր շառավղով։

Այս հրթիռը ցամաքային է և օգտագործվում է շարժական գրոհային բրիգադների կողմից, իսկ դրա օդային տիպը կարող է տեղադրվել 209 ուղղաթիռների և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի վրա։

Զորավարժության ընթացքում «Ալմաս» հրթիռը նույնպես ճշգրտությամբ խոցել է իր թիրախները։