Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Աստծո ձեռքը Դիմադրության թևքից դուրս եկավ
Թեհրանի ուրբաթօրյա իմամն ասել է. «Մենք ականատես ենք, ինչպես է Աստված պատժում ստոր և ոճրագործ Սիոնիստական ռեժիմին «Ալ-Աղսա փոթորիկ» լայնածավալ և համակցված գործողության միջոցով, որը մեր ժամանակներում շրջադարձային պահ էր և որից հետո տարածաշրջանի և աշխարհի պատմությունը պետք է բաժանել հոկտեմբերի 7-ից առաջ և հետո:
Հոջաթոլէսլամ Մուհամմադ Ջավադ Հաջ Ալի Աքբարին նշել է. "Այս օրերին մեր խնդիրը Պաղեստինի խնդիրն է: Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին օրերին, մեր ժամանակի վայրենիների աննկարագրելի վարքագիծ է՝ վայրենաբարո անձանց կողմից։ Սուրբ Ղուրանի տրամաբանությամբ՝ Սիոնիստական ռեժիմը նույն չարանենգ գերդաստանն է։ Այն նման է ծառի, որը չունի արմատներ և ամրություն"։
Աղոթապետը նշել է. "Իսրայելը չարիքի խորհրդանիշն է և միավորում է բոլոր արատները, որն արմատացած է անհավատության ցեխի մեջ՝ որի արմատները գալիս եբ անհավատության տիղմից և ոռոգվում ցանկասիրությունից, չարիքից ու տգիտությունից":
Թեհրանի ժամանակավոր իմամը շարունակել է. «Ինչպիսի՞ պտուղ պետք է ակնկալել, բան ծառից, բացի սատանայական լկտիությունից, գոռոզությունից ու բռնատիրությունից, մանկասպանությունից,նախանձից ու դավաճանությունից։ Ըստ Աստծո բնութագրման այս տոհմի արմատն ամուր չէ և այն մի փոթորկով կոչնչանա"։