Քանանին դիմել է միջազգային հանրությանը. Կանգնեք սիոնիստ հանցագործների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i208226-Քանանին_դիմել_է_միջազգային_հանրությանը._Կանգնեք_սիոնիստ_հանցագործների_դեմ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմել է միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին և ազգերին ու ասել. «Սիոնիստ հանցագործների և նրանց աջակիցների դեմ տեր կանգնեք համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և պաշտպանեք Գազայի ճնշված պաղեստինցիներին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2023 16:59 Asia/Tehran
  • Քանանին դիմել է միջազգային հանրությանը. Կանգնեք սիոնիստ հանցագործների դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմել է միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին և ազգերին ու ասել. «Սիոնիստ հանցագործների և նրանց աջակիցների դեմ տեր կանգնեք համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և պաշտպանեք Գազայի ճնշված պաղեստինցիներին»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր (ուրբաթ) «X» սոցիալական ցանցում դիմելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին և ազգերին՝ խնդրել է Սիոնիստ հանցագործների և նրանց աջակիցների դեմ տեր կանգնեն համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը և պաշտպանեն Գազայի ճնշված պաղեստինցիներին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Եթե միջազգային հանրությունը, ներառյալ միջազգային կազմակերպությունները, կառավարությունները և ազգերը, բուռն և զսպիչ արձագանք չցուցաբերեն Գազայում սիոնիստների կողմից վերջին 3 շաբաթվա ընթացքում կատարված բոլոր սարսափելի հանցագործություններին, իսկ պատերազմական հանցագործներն ու նրանց կոնկրետ աջակիցները մնան անպատիժ, ուրեմն նրանք քվեարկել են անվավեր ճանաչելու միջազգային մեխանիզմները, իրավունքները, օրենքներն ու կանոնակարգերը»։