Չինաստանի վարչապետը կարևորել է Իրանի հետ 25 տարվա համագործակցության փաստաղթղթի գործադրումը
(last modified Fri, 27 Oct 2023 14:18:19 GMT )
Հոկտեմբեր 27, 2023 17:48 Asia/Tehran
  • Չինաստանի վարչապետը կարևորել է Իրանի հետ 25 տարվա համագործակցության փաստաղթղթի  գործադրումը

ՇՀԿ վարչապետերի 22_րդ նիստի շրջանակում Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով միջազգային կառույցներում պաղեստինցիների նկատմամբ Պեկինի աջակցությանը, Մոհամմադ Մոխբերն անդրադարձել է նաև Իրանի ու Չինաստանի միջև համագործակցության 25_ամյա համաձայնագրին։

 Նա նշել է. "Թեհրանի ու Պեկինի միջև համագործակցության համար առկա են բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են մասնավոր հատվածի գործունեության համար ենթահող ստեղծել։ Իսկ դա նպաստելու է համագործակցության 25_ ամյա փաստաղթղթի իրագործմանը"։

Հանդիպման ժամանակ Չինաստանի վարչապետը կարևորել է Իրանի դերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզում, նշելով.  "ՇՀԿ_ին ու ԲՐԻԿՍ_ին Իրանի անդամակցությունը նպաստելու է այդ կառույցների զարգացմանը, ինչը կարևոր է տարածաշրջանի ու համաշխարհային խաղաղության ու կայունության համար"։

Լի Քիանգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է գործադրել երկկողմ համաձայնությունները։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ էընդլայնել Իրանի հետ հարաբերությունները և խորացնել երկուստեք համագործակցությունը։

Նա նշել է. "Չինաստանն ինչպես միշտ, կարևորում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և դեմ է ցանկացած արտաքին միջամտության և անօրինական պատժամիջոցների կիրառմանը"։

Չինաստանի վարչապետը նշել է, որ իր երկիրն արդարության կողմնակից է և պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքը"։

Նա հավելել է. " Իսլամական երկիները ընդհանուր քայլերով պետք է նվազեցնեն լարվածությունը"։

Ըստ Չինաստանի վարչապետի՝ Պեկինը կարևորում է Իրանի դերը տարածաշրջանում և ցանկանում է Թեհրանի հետ ներդաշնակ քայլեր ձեռնարկել"։

Լի Քիանգը նաև նշել է, որ իր երկիրը ցանկանում է հավասար պայմաներով զարգացնել  Իրանի հետ արաբերությունները, հավելելով. " Վերջին տարիներին Իրանի տնտեսական առաջընթացը կանգնել է որոշակի խնդիրների առջև, որոնցից մեկն ԱՄՆ_ ի ճնշումն է"։

Նա հավելել է, որ իր երկիրը դեմ է այդ ճնշումներին և պատրաստ է իրացնել երկուստեք համագործակցության մասին համապարփակ փաստաթուղթը։