Հոկտեմբեր 27, 2023 18:21 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարարը հանդիպել է Մոսկվայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամի հետ

Իրանի փոխարտգործնախարարը հանդիպել և զրուցել է Մոսկվայում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի անդամի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերին, ով իր ռուս գործընկերոջ հրավերով մեկնել է Մոսկվա, ուրբաթ օրը հանդիպել և քննարկել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուղի հետ։

Այս հանդիպմանը Իրանի փոխարտգործնախարարը, ընդգծելով Պաղեստինին և դիմադրությանը աջակցելու Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները, ասաց. «Օտարերկրյա կողմերի հետ բանակցություններում Թեհրանի առաջնահերթությունը պատերազմի անհապաղ դադարեցումն է, ժողովրդին օգնություն տրամադրելը և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի ճնշող շրջափակման վերացումը, և Թեհրանը լրջորեն հետամուտ է այս խնդրին տարբեր մակարդակներում»։

Այս հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Աբու Մարզուղը նույնպես գնահատեց Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և դիմադրությանը և ասաց. «Ալ-Աղսա փոթորիկ  գործողությունը չի տարբերվում և համեմատելի է Սիոնիստական ​​ռեժիմի նախորդ բոլոր պատերազմների հետ, քանի որ այն լավ ցույց տվեց Ամերիկային և Նեթանյահուի արևմտյան դաշնակիցներին՝ սիոնիստների վախկոտությունը դիմադրության ուժերի և Գազայի պաշարված ժողովրդի դեմ:

Պիտակ