Իրանն աջակցում է Գազայի ցեղասպանությունը քաղաքական ճանապարհով անհապաղ դադարեցմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i208252-Իրանն_աջակցում_է_Գազայի_ցեղասպանությունը_քաղաքական_ճանապարհով_անհապաղ_դադարեցմանը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստին, ուրբաթ օրը Անտոնիո Գուտերեշի հետ զրուցել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումների և Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 06:21 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է Գազայի ցեղասպանությունը քաղաքական ճանապարհով անհապաղ դադարեցմանը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստին, ուրբաթ օրը Անտոնիո Գուտերեշի հետ զրուցել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումների և Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին։

Հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է. «Որոշ երկրների լռությունը և ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելի ռեժիմի դաժան ներխուժմանը և ցեղասպանությանը, խրախուսել են ապարտեիդի ռեժիմին շարունակել հարձակումները Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին և դիմադրությանը շարունակական աջակցությունը՝ նպատակ ունենալով լիովին իրացնել մարդու իրավունքները»:

Հանդիպմանն Անտոնիո Գուտերեշն ընդգծել է տարածաշրջանում Իրանի բացառիկ դերը, կոչ անելով շարունակել Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական և կառուցողական քաղաքական ջանքերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար իրավիճակն անվանել է աղետալի և կոչ արել քայլեր ձեռնարկել՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու և հումանիտար օգնություն ուղարկելու ուղղությամբ։