Իրանի ԻՀՊԿ-ի խոսնակը զգուշացրել է. Գազայի վրա հարձակումների շարունակմամբ տարածաշրջանը կպայթի
Հոկտեմբեր 28, 2023 14:16 Asia/Tehran
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) խոսնակ բրիգադի գեներալ Ռամազան Շարիֆն ասել է, որ Գազայի դեմ ռմբակոծությունները, ամերիկյան աջակցությունն ու պաղեստինցիների նահատակությունը շարունակվելու դեպքում, տարածաշրջանը կպայթի։
Բրիգադի գեներալ Ռամազան Շարիֆը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմին աջակցողները թող վստահ լինեն, որ այն ձեռքերը, որոնք չեն կարող հասնել այս ռեժիմին, այս պատերազմը ղեկավարող ամերիկյան ուժերին կարող են հասնել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն ընդգծել է, որ դիտարկվում են ամերիկյան բոլոր բազաները և դրանց թռիչքները։ Մենք հետևում են Սիոնիստներին ամերիկյան ռումբեր ուղարկելու գործընթացը: