Ինչո՞ւ Բաքուն և Անկարան ստիպված եղան նահանջել Զանգեզուրի միջանցքի ծրագրից
https://parstoday.ir/hy/news/iran-i208286-Ինչո_ւ_Բաքուն_և_Անկարան_ստիպված_եղան_նահանջել_Զանգեզուրի_միջանցքի_ծրագրից
Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Զանգեզուրի միջանցքից Ադրբեջանի Հանրապետության  նահաջելու հարցով  «Դոնյայե էղթեսադ» թերթին տված հարցազրույցում ասել է. -«Ադրբեջանի Հանրապետությունը հասկացել է, որ չնայած Իրանի ներսում  Ադրբեջանի Հանրապետությանը վերաբերող որոշ հարցերի վերաբերյալ  որոշակի տարաձայնություններին , սակայն Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի ռազմական և դիվանագիտական ​​ուժերի միջև կա միասնություն, որը շատ լուրջ է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 14:49 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Բաքուն և Անկարան ստիպված եղան նահանջել Զանգեզուրի միջանցքի ծրագրից

Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրոշահին Զանգեզուրի միջանցքից Ադրբեջանի Հանրապետության  նահաջելու հարցով  «Դոնյայե էղթեսադ» թերթին տված հարցազրույցում ասել է. -«Ադրբեջանի Հանրապետությունը հասկացել է, որ չնայած Իրանի ներսում  Ադրբեջանի Հանրապետությանը վերաբերող որոշ հարցերի վերաբերյալ  որոշակի տարաձայնություններին , սակայն Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի ռազմական և դիվանագիտական ​​ուժերի միջև կա միասնություն, որը շատ լուրջ է»։

Կովկասի հարցերով այս հետազոտողն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները միաձայն ասում են, որ թույլ չեն տա այս միջանցքի կառուցումը, որը նշանակում է տարածք հանձնել Ադրբեջանին և կտրել Իրանի ու Հայաստանի միջև սահմանը:

Անդրադառնալով Իրանի տարածքով միջանցքի անցման դրական հետեւանքներին Խոսրոշահին ասել է,-«Այս հարցը կարող է թուլացնել լարվածությունը Իրանի և նրա հյուսիսային հարևանի միջև։ Նաև այս միջանցքի ստեղծումը օգուտներ ունի Իրանի համար։ Որովհետև Հարավկովկասյան միջանցքը կլինի Արևելք-Արևմուտք միջանցքի կամ Նոր Մետաքսի ճանապարհի կարևոր հատվածը, որը Չինաստանը Կասպից ծովով կմիացնի Կենտրոնական Ասիային և Կովկասին, իսկ դրա շարունակությունը Թուրքիայով կհասնի Եվրոպա»։

Նա հավելել է. «Արևելք-արևմուտք այս միջանցքը կհետապնդվի այն պայմաններում, որ Իրանի տարածքով ևս  մեկ միջանցք անցնելու է նաև հյուսիսից հարավ, Հնդկաստանից՝ Չաբահարով (Իրանի հարավ)  դեպի  Ռուսաստան, ինչի բերումով,Իրանը կզգա,որ տարածաշրջանային հավասարումներում դերակատարություն ունի, և դա ինքնին հանգեցնելու է լարվածության թուլացմանը»։

Կովկասի հարցերով փորձագետը վերջում անդրադառնալով այս զարգացումների ազդեցիկ գործոններին ասել է,-«Այս պարագայում կարևոր է ռուսական գործոնը: Ռուսաստանը պաշտպանում է Թուրքիայի, Իրանի և Կատարի պես երկրների տեսակետները Պաղեստինի հարցում, և մենք առաջին անգամ ենք նման երևույթի ականատես լինում: Ավելի վաղ Մոսկվան հանդես էր գալիս, որպես Իսրայելի դաշնակիցներից մեկը։ Բայց այսօր, երբ Ռուսաստանը վետո է դնում ՀԱՄԱՍ-ի դատապարտման վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, կարող է արդյունքը լինել այն համագործակցության,որ այս երկիրն ունի  Իրանի և Թուրքիայի հետ, ինչպես Սիրիայում, այնպես էլ կովկասյան տարածաշրջանում»։