Չեզոքացվել է տասը կիբերհարձակում Իրանի զգայուն կենտրոնների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i208292-Չեզոքացվել_է_տասը_կիբերհարձակում_Իրանի_զգայուն_կենտրոնների_վրա
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարն հայտնել է, որ չեզոքացվել են տասը կիբերհարձակումներ երկրի զգայուն և կարևոր կենտրոնների վրա նախքան դրանց իրականացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 16:13 Asia/Tehran
  • Չեզոքացվել է տասը կիբերհարձակում Իրանի զգայուն կենտրոնների վրա

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարն հայտնել է, որ չեզոքացվել են տասը կիբերհարձակումներ երկրի զգայուն և կարևոր կենտրոնների վրա նախքան դրանց իրականացումը։

 Բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին, այսօր (շաբաթ) էլեկտրաէներգիայի արդյունաբերության դիտարկման կենտրոնում երկրի զգայուն կենտրոնների գեներատորների պատրաստականության ​​վարժանքների շրջանակում լրագրողներին ասաց. «Գրոհների չեզոքացումը մինչև դրանց իրականացումը երկրի պասիվ պաշտպանության հարցում կարևորագույն հաջողություններից է:

Նա հավելել է. «Մենք կարողացել ենք կասեցնել այս տեսակի հարձակումները հենց ծագման կետերում»:

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը նշել է. «Մեր առաջին գործողությունը եղել է երկրի էլեկտրաէներգիայի ոլորտում, ինչը շատ արժեքավոր էր։ Մենք կարողացանք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել նաև այլ արդյունաբերությունների դեպքում»։

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարն ասել է. «Նախնական գնահատականների համաձայն, նախորդ տարվա համեմատ աճել են վթարային գեներատորների և՛ շահագործման, և՛ աշխատեցնելու պատրաստականության մակարդակը»։