Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել պարաասիական մրցումներում
Իրանի փոխչեմպիոնության կապակցությամբ Հանչժոուի պարաասիական խաղերում Իրանի հավաքականի երկրորդ տեղը գրավելու կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին գրել է. «Հանչժոուի պարաասիական խաղերին մասնակցությունը հպարտություն էր Իրանցի մարզիկների համար և նրանք լավագույնս հանդես եկան խաղերում, վաստակելով փոխչեմպիոնի կոչումը»:
Ռայիսին հավելել է. «Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին և նրանց, ովքեր ջանք են գործադրել Իրանի հավաքականին մարզելու հարցում և իրենց դերն ունեցել այս հաղթանակում»:
Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված 4-րդ պարաասիական խաղերում Իրանի ներկայացուցիչները նվաճել են 44 ոսկե, 46 արծաթե, 41 բրոնզե մեդալ և ընդհանուր 131 մեդալով զբաղեցրել մրցումների երկրորդ հորիզոնականը Ճապոնիայից և Հարավային Կորեայից հետո: