Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը մահացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i208302-Թեհրանցի_աշակերտուհի_Արմիտա_Գերավանդը_մահացել_է
Թեհրանի մետրոյում ուշագնաց լինելուց և հիվանդանոց տեղափոխվելուց 28 օր անց, աշակեռտուհի Արմիտա Գերավանդը երեկ մահացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 07:42 Asia/Tehran
  • Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը մահացել է

Թեհրանի մետրոյում ուշագնաց լինելուց և հիվանդանոց տեղափոխվելուց 28 օր անց, աշակեռտուհի Արմիտա Գերավանդը երեկ մահացել է։

Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը, որը Թեհրանի մետրոյի կայարանում համալսարան գնալու ժամանակ ուշագնաց է եղել, 28 օր հիվանդանոցում գտնվելուց հետո երեկ մահացել է: 
 
Արմիտա Գերավանդը ընկերուհիների հետ մտել է մետրո, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել գետին և գլխի հարվածից ուշագնաց եղել:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Արմիտան մի քանի րոպե սրտի կանգ է ունեցել և մի քանի հայրենակիցների, մետրոյի աշխատակիցների և շտապօգնության աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Գլխուղեղի վնասվածքի պատճառով նա որոշ ժամանակ գտնվել է կոմայի մեջ: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ նրա մոտ արյան ճնշման հանկարծակի անկման արդյունքում գետնին ընկնելու պատճառով առաջացել է գլխուղեղի վնասվածք և գլխուղեղի ցնցում, ուղեղին բավարար քանակությամբ թթվածին չի հասել և առաջացել է «ուղեղային այտուց» (ջրի կուտակում ներբջջային կամ արտաբջջային տարածքում):