Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը մահացել է
Թեհրանի մետրոյում ուշագնաց լինելուց և հիվանդանոց տեղափոխվելուց 28 օր անց, աշակեռտուհի Արմիտա Գերավանդը երեկ մահացել է։
Թեհրանցի աշակերտուհի Արմիտա Գերավանդը, որը Թեհրանի մետրոյի կայարանում համալսարան գնալու ժամանակ ուշագնաց է եղել, 28 օր հիվանդանոցում գտնվելուց հետո երեկ մահացել է:
Արմիտա Գերավանդը ընկերուհիների հետ մտել է մետրո, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել գետին և գլխի հարվածից ուշագնաց եղել:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Արմիտան մի քանի րոպե սրտի կանգ է ունեցել և մի քանի հայրենակիցների, մետրոյի աշխատակիցների և շտապօգնության աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Գլխուղեղի վնասվածքի պատճառով նա որոշ ժամանակ գտնվել է կոմայի մեջ: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ նրա մոտ արյան ճնշման հանկարծակի անկման արդյունքում գետնին ընկնելու պատճառով առաջացել է գլխուղեղի վնասվածք և գլխուղեղի ցնցում, ուղեղին բավարար քանակությամբ թթվածին չի հասել և առաջացել է «ուղեղային այտուց» (ջրի կուտակում ներբջջային կամ արտաբջջային տարածքում):