Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի երեք հոգանոց պատվիրակությունն այցելել է Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i208308-Իրանի_խորհրդարանի_Ազգային_անվտանգության_հանձնաժողովի_երեք_հոգանոց_պատվիրակությունն_այցելել_է_Ռուսաստան
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի երեք հոգանոց պատվիրակությունն այցելել է Ռուսաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 12:27 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի երեք հոգանոց պատվիրակությունն այցելել է Ռուսաստան

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի երեք հոգանոց պատվիրակությունն այցելել է Ռուսաստան։

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի տարբեր պատվիրակություններ այցելել են տարբեր երկրներ՝ Գազայի զարգացումների վերաբերյալ խորհրդարանի պատգամավոր՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի ուղերձը փոխանցելու համար: Այդ շրջանակում այսօր մի պատվիրակություն է մեկնել Ռուսաստան:

«Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի երեք հոգանոց այդ պատվիրակության մաս են կազմում՝ Վահիդ Ջալալզադեն, Սարա Ֆալահին և Շահրիար Հեյդարին:

Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամները, Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձը ՌԴ խորհրդարանի նախագահին փոխանցելուց բացի, հանդիպում և զրույց կունենան նաև այդ երկրի այլ պաշտոնյաների հետ։

Մինչ այս Իրանի Իսլամական խորհրդարանի մեկ այլ պատվիրակություն մեկնել էր Իրաք և Լիբանան։