Քանանի. Գազայում սիոնիստների կատարած հանցագործությունները ցեղասպանություն են
https://parstoday.ir/hy/news/iran-i208310-Քանանի._Գազայում_սիոնիստների_կատարած_հանցագործությունները_ցեղասպանություն_են
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, հրապարակելով Գազայում նահատակված երեխաների նկարները, այս տարածաշրջանում սիոնիստների կատարած հանցագործությունները բացահայտ ցեղասպանություն է անվանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 12:39 Asia/Tehran
  • Քանանի. Գազայում սիոնիստների կատարած հանցագործությունները ցեղասպանություն են

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, հրապարակելով Գազայում նահատակված երեխաների նկարները, այս տարածաշրջանում սիոնիստների կատարած հանցագործությունները բացահայտ ցեղասպանություն է անվանել։

Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող հանցագործություններին հակադարձելով՝ Պաղեստինի դիմադրության ուժերը շաբաթ, հոկտեմբերի 7-ին, Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող համապարփակ և աննախադեպ գործողությունը օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ։

Գործողության սկզբից ի վեր սիոնիստական ​​բանակը, որն ի վիճակի չէ դիմակայել դիմադրության մարտիկներին, շարունակաբար ռմբակոծում է Գազայի բնակելի թաղամասերը, հիվանդանոցները, կրոնական կենտրոններն ու դպրոցները, որի հետևանքով ավելի քան 7700 մարդ է նահատակվել, և վիրավորվել է շուրջ 20 հազար մարդ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին այսօր (կիրակի) «X» սոցիալական ցանցում հրապարակել է Գազայի հատվածի վրա սիոնիստական ​​հարձակման զոհ դարձած երեխաների նկարները և գրել.«Այս նկարները Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի իրականացրած հանցագործությունների մի փոքր մասն են կազմում»: