Հոկտեմբեր 29, 2023 17:20 Asia/Tehran
  • Ռայիսի. Ցամաքային գործողության ընթացքում սիոնիստների պարտությունն ավելի մեծ է, քան  «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության արդյունքում կրած պարտությունը

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշելով,որ Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում սիոնիստների կրած վերջին պարտությունն ավելի մեծ է , քան «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության արդյունքում կրած պարտությունը, ասել է,-

«Առաջին պարտության ժամանակ նրանք պնդում էին թե անակնկալի եկան, բայց երկրորդում իրենք մինչև ատամները զինված բանակով հարձակվեցին Գազայի վրա և Դիմադրության շարժումը նրանց ստիպեց նահանջել։ Այս իրադարձությունը համարվում է ևս մեկ մեծ հաղթանակ՝ Պաղեստինի ժողովրդի անունով»։

Ռայիսին հավելել է.-«Դիմադրության խմբերը հրապարակավ պատասխանեցին  ամերիկացիների ուղերձներին, սակայն տարօրինակ է, որ ամերիկացիներն ուրիշներին ասում են , որ քայլեր չձեռնարկեն, սակայն  իրենք աշխարհի աչքի առաջ  սիոնիստներին  տրամադրում  են անհրաժեշտ բոլոր զենքերը, սարքավորումներն ու հնարավորությունները Գազայում հանցագործություններ կատարելու համար»։ 

Նախագահ Ռայիսին նաև ասել է,-«Սիոնիստական ռեժիմի կողմից ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների  աջակցությամբ կանանց և երեխաների սպանության սարսափելի հանցագործությունը  մեծ զայրույթ է պատճառել աշխարհի շատ ժողովուրդների,նույնիսկ նրանց մոտ ատելություն առաջացրել այդ ռեժիմի նկատմամբ, այնպես, որ կարելի է ասել ,որ աշխարհի ժողովուրդը, բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ գտնվում են մի կողմում, իսկ ԱՄՆ-ի  և եվրոպական մի քանի երկրների ղեկավար կազմը և կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը գտնվում են մյուս կողմում»։

 Ռայիսին հավելել է,-«Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը  հզորությամբ ուղեկցվող  ճնշվածություն է, և ինչպես Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասում,-«Պաղեստինի ժողովրդին կարելի է անվանել ճնշված և հզոր ժողովուրդ, և այս ոգով ու նման մղումով ու կամքով կեցվածքը անպայման հաղթանակ կբերի  Պաղեստինի ժողովրդին  և Դիմադրության շարժմանը»։

Նախագահ Ռայիսին նաև նշել է,-«Դիմադրության ուժերը, լինեն Պաղեստինում, Լիբանանում կամ տարածաշրջանի այլ կետերում, միևնույն է, նրանք ելել են ժողովրդի ծոցից,որոնք հոգնել են  ճնշումներից և  համախմբվել են  պաշտպանելու իրենց հայրենիքն ու իրավունքները»։

Ռայիսին ընդգծել է,-«Պաղեստինի հարցը միշտ պետք է դիտարկել որպես բոլոր իսլամական երկրների ամենակարեւոր խնդիրն ու մտահոգությունը»։

«Իսլամական աշխարհը և աշխարհի բոլոր անկախ երկրները, որոնք չեն գտնվում Միացյալ Նահանգների տիրապետության տակ, պետք է աջակցեն և պաշտպանեն Պաղեստինի Դիմադրության շարժմանը»-հստակեցրել է նախագահ Ռայիսին։