Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 18 տոկոսով
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Սեփիդե Աքբարփուրը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ, առևտրի ծավալներն աճել են, հավելելով, որ ընթացիկ տարվա մարտի 21-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 18 տոկոսով։
Նշելով, որ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, Աքբարփուրը հավելել է. «Արտոնյալ առևտրի մասին փաստաթղթի համաձայն՝ մոտ 400 անուն ապրանքների առևտրի սակագինը աստիճանաբար նվազել է, իսկ նոր համաձայնագրի ստորագրմամբ՝ մաքսային սակագների մոտ 80 տոկոսը աստիճանաբար կզրոյացվի»:
Նա նաև անդրադարձել է ԵԱՏՄ երկրների հետ քլիրինգին, նշելով, որ հաշվի առնելով Իրանի ներկայիս իրավիճակը, քլիրինգի հարցն ավելի է կարևորվել և ԻԻՀ արդյունաբերության նախարարի Բելառուս կատարած վերջին այցի շրջանակում Մինսկի հետ կնքվել է նոր համաձայնագիր՝ քլիրինգի մասին, որի գործադրումը կմեկնարկի նավթաքիմիական ոլորտին առնչվող ապրանքներով։
ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որը բաղկացած է հինգ երկրներից՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան։
2018 թվականի մայիսի 17-ին Իրանը և ԵԱՏՄ-ն Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, որը գործում է 2019 թվականի դեկտեմբերից։