Ամիր Աբդոլլահյան. «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը պաղեստինցիների որոշումն էր
Հոկտեմբեր 30, 2023 06:20 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանն աջակցում է Պաղեստինին, սակայն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը պաղեստինցիների որոշումն էր:
CNN-ին տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը կապ չունի «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետ։
Նա պարզաբանել է.«Մենք աջակցում ենք Պաղեստինին և չենք հերքել դա, սակայն Իրանը կապ չունի «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետ: Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, հենց պաղեստինցիների որոշումն էր»։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս հայտարարություններն արել է՝ ի պատասխան որոշ սիոնիստ պաշտոնյաների պնդումների այն մասին, թե Իրանը կանգնած է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևում: