Իրանում ձերբակալվել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալներ
https://parstoday.ir/hy/news/iran-i208350-Իրանում_ձերբակալվել_են_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_19_գործակալներ
Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի հետախուզության գլխավոր վարչությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ հայտնել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 07:21 Asia/Tehran
  • Իրանում ձերբակալվել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19  գործակալներ

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի հետախուզության գլխավոր վարչությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ հայտնել են «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 19 գործակալների ձերբակալության մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որը փորձում է   Իրանի հարավ-արևելքում խռովություն հրահրել էթնիկ և կրոնական բազմազանության հիման վրա, վերջին ամիսներին համացանցի միջոցով ներգրավել է նոր անդամների, որոնց օգտագործել է  կրոնական նշանավոր գործիչների սպանության, անկարգությունների հրահրման, հանրային գույքի վնասման, ռազմական և իրավապահ կենտրոնների վրա հարձակման և   անապահովություն տարածելու նպատակով: 

Ըստ այս հայտարարության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,  ցանցի անդամները բացահայտվել ու ձերբակալվել են:  

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը և նրանց տարածաշրջանային դաշնակիցները բազմիցս փորձել են տապալել  Իրանի Իսլամական Հանրապետությունը: 
Վերջին տարիներին ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմումից հետո, անվտանգության ոլորտում ձևավորվել է հակաիրանական նոր ճակատ, որտեղ համագործակցում են  Իսրայելն, ԱՄՆ-ն ու Բրիտանիան: