Իրանի հրեաները դատապարտել են Իսրայելի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i208358-Իրանի_հրեաները_դատապարտել_են_Իսրայելի_հանցագործությունները
Իրանի հրեաները Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում անցկացրած հանրահավաքների ժամանակ դատապարտել են Իսրայելի հանցագործությունները։ 
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 09:28 Asia/Tehran

Իրանի հրեաները Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում անցկացրած հանրահավաքների ժամանակ դատապարտել են Իսրայելի հանցագործությունները։ 

Այսօր երկուշաբթի Իրանում հրեաները Թեհրանի Յուսեֆաբադ թաղամասում գտնվող  Սինագոգի առջև հանրահավաք են անցկացրել ի նշան Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի։

Իսլամական խորհրդարանում իրանցի հրեաների պատգամավորն ասել է,- Նեթանյահուն պետք է իմանա, որ այս պատերազմի հետևանքներն իր օձիքը ևս բռնելու են, և  ի վերջո այդ չարագործ մարդը դատվելու է միջազգային դատարաններում։

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդ ռաբի Յունես Համամի Լալեզարը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ հրեաների հանրահավաքի ժամանակ, ասել է.«Իրանում տարբեր կրոնների հետևորդներ ապրում են կողք-կողքի, և չնայած հեղափոխությունից հետո կատարված բազմաթիվ հակաքարոզչություններին, հրեաներն ունեն իրենց սինագոգներն ու շրջանակները, և Իրանում նրանց դեմ ոչ մի ոտնձգություն տեղի չի ունեցել»:

Ռաբի Յունես Համամի Լալեզարն ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին  և Այաթոլլահ Խամենեին միշտ ուշադրություն են դարձրել հրեաներին, և հրեաները, զրադաշտականներն ու քրիստոնյաները Իրանում ապրում են խաղաղ»:

Նշելով, որ հրեաներն աշխարհի այլ ազատատենչ մարդկանց հետ միասին աջակցում են Պաղեստինի ճնշված ժողովրդին, Իրանի հրեաների հոգևոր առաջնորդն ասել է.«Սիոնիստները ելնելով իրենց համոզմունքներից սպանում են խաղաղ բնակիչներին, այդ թվում երեխաներին ու կանանց»:

Այսօր Սպահանի հրեաները բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմի հանցագործությունների դեմ։ 

Այս հավաքի ժամանակ,  Սպահանի հրեա համայնքը դատապարտել է Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները և պահանջել վերջ տալ այս սպանություններին; 

Սպահանի հրեա համայնքի անցկացրած  հանրահավաքի ավարտից հետո , մասնակիցները շարժվեցին դեմ Սպահանի նահանգապետարան  ի նշան բողոքի Սիոնիստական ​​ռեժիմի վերջին բարբարոսական գործողությունների դեմ։

Իրանի Քամյարան քաղաքի  հրեաները  բողոքի ցույցի  ժամանակ դատապարտել  են Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները և պաղեստինցի կանանց ու երեխաների դաժան սպանությունները։