Իրանի հրեաները դատապարտել են Իսրայելի հանցագործությունները
Իրանի հրեաները Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում անցկացրած հանրահավաքների ժամանակ դատապարտել են Իսրայելի հանցագործությունները։
Այսօր երկուշաբթի Իրանում հրեաները Թեհրանի Յուսեֆաբադ թաղամասում գտնվող Սինագոգի առջև հանրահավաք են անցկացրել ի նշան Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի։

Իսլամական խորհրդարանում իրանցի հրեաների պատգամավորն ասել է,- Նեթանյահուն պետք է իմանա, որ այս պատերազմի հետևանքներն իր օձիքը ևս բռնելու են, և ի վերջո այդ չարագործ մարդը դատվելու է միջազգային դատարաններում։

Իրանի հրեաների հոգևոր առաջնորդ ռաբի Յունես Համամի Լալեզարը Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ հրեաների հանրահավաքի ժամանակ, ասել է.«Իրանում տարբեր կրոնների հետևորդներ ապրում են կողք-կողքի, և չնայած հեղափոխությունից հետո կատարված բազմաթիվ հակաքարոզչություններին, հրեաներն ունեն իրենց սինագոգներն ու շրջանակները, և Իրանում նրանց դեմ ոչ մի ոտնձգություն տեղի չի ունեցել»:
Ռաբի Յունես Համամի Լալեզարն ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին և Այաթոլլահ Խամենեին միշտ ուշադրություն են դարձրել հրեաներին, և հրեաները, զրադաշտականներն ու քրիստոնյաները Իրանում ապրում են խաղաղ»:
Նշելով, որ հրեաներն աշխարհի այլ ազատատենչ մարդկանց հետ միասին աջակցում են Պաղեստինի ճնշված ժողովրդին, Իրանի հրեաների հոգևոր առաջնորդն ասել է.«Սիոնիստները ելնելով իրենց համոզմունքներից սպանում են խաղաղ բնակիչներին, այդ թվում երեխաներին ու կանանց»:
Այսօր Սպահանի հրեաները բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործությունների դեմ։

Այս հավաքի ժամանակ, Սպահանի հրեա համայնքը դատապարտել է Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները և պահանջել վերջ տալ այս սպանություններին;

Սպահանի հրեա համայնքի անցկացրած հանրահավաքի ավարտից հետո , մասնակիցները շարժվեցին դեմ Սպահանի նահանգապետարան ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վերջին բարբարոսական գործողությունների դեմ։
Իրանի Քամյարան քաղաքի հրեաները բողոքի ցույցի ժամանակ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և պաղեստինցի կանանց ու երեխաների դաժան սպանությունները։