Ադրբեջանը բյուջե է հատկացրել Իրանի հետ կամրջի շինարարությունը շարունակելու համար
Հոկտեմբեր 30, 2023 13:19 Asia/Tehran
Արաքս գետի վրա Իրանի հետ կապող կամրջի և Հորադիզ-Աղբանդ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակելու նպատակով՝ Ալիևի կարգադրությամբ պետբյուջեից հատկացվել է 14 միլիոն մանաթ։
Ադրբեջանական «Թրենդ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբանդ ավտոմայրուղուց դեպի Իրան տանող նոր ճանապարհի և Արաքսի վրայով կամրջի շինարարության աշխատանքների շարունակման մասին:
Հաղորդման համաձայն, ընդհանուր առմամբ 2023 թվականի պետբյուջեում Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 8,2 մլն դոլար կտրամադրվի ճանապարհների պետդեպարտամենտին՝ նոր մայրուղու և Արաքսի վրա կամրջի կառուցման աշխատանքները շարունակելու համար: