Գեներալ-մայոր Սալամի. Հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ռեժիմն ամենամեծ պարտությունը կրեց
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ամենամեծ պարտությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկով փլուզվեցին Սիոնիստական ռեժիմի բոլոր պատկերացումները՝ անվտանգության ապարատի ստվերում ամեն ինչ վերահսկելու մասին:
Գեներալ Սալամին ասել է.«Դեռ երեք շաբաթ առաջ խորամանկ սիոնիստները կարծում էին, որ անապահովությունն ու վախը պատերից այն կողմ իմաստ ունեն և պատկանում են Պաղեստինին»:
Գեներալ Սալամին ասել է, որ նրանք ենթադրում էին, որ ունեն անվտանգության բարդ կառույց, որը վերահսկում է ամեն ինչ, և յուրաքանչյուր շարժում նրանց աչքից չի վրիպում, բայց հոկտեմբերի 7-ին այս բոլոր ենթադրությունները փլուզվեցին»։
Հայտարարելով, որ օկուպացված Պաղեստինը ոչ արդարացի կերպով կոչվում է Իսրայել, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հավաստիացրել է, որ այդ տարածքում հիմնականում ներգաղթյալներ են, և չկա իսրայելական ինքնություն:
Ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմը որքան էլ ռմբակոծի, Գազայի երեխաները չեն հանձնվելու, գեներալ Սալամին ասել է.«Գազայի երեխաներն ասում են, որ այստեղ մեր հողն ու ինքնությունն է, և մեր մոտեցումը տարբերվում է այն մարդկանցից, ովքեր եկել են այս երկիր հարստություն դիզելու համար»: