Իրվանի. Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, վճռական պատասխան կտա
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն անդրադառնալով Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած ն աջակցությանը, զգուրշացրել է, որ եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի կոշտ կպատասխանի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ամիր Սաիդ Իրվանին Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրավիճակի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականության հետ համընթաց շարժվող ԱՄՆ-ը փորձում է սրել լարվածությունն ինչի համար վճարում է Պաղեստինի ժողովուրդը: Նա հավելել է, որ անվերապահորեն աջակցելով օկուպացիային և ագրեսիային, ԱՄՆ-ն դարձել է Գազայի հատվածի ներկայիս իրավիճակի մի մասնիկը:
Նշելով, որ Իրանի գլխավոր նպատակը տարածաշրջանում լարվածության սրումը կանխելն է, Իրվանին հավելել է, որ այդ պատճառով Թեհրանը պահանջում է անհապաղ վերջ տալ Իսրայելի ռազմական ագրեսիային, հրադադար հաստատել և լուծել Գազայի ժողովրդի համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքի հարցը:
Իրվանին ասել է. «Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, ենթարկվի հարձակման կամ ագրեսիայի, որը կսպառնա երկրի անվտանգությանը, ազգային շահերին կամ ժողովրդին, չի վարանի օգտագործել միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքները՝ վճռական պատասխան տալու համար»: