Իրվանի. Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, վճռական պատասխան կտա
https://parstoday.ir/hy/news/iran-i208394-Իրվանի._Եթե_Իրանը_բախվի_որևէ_սպառնալիքի_վճռական_պատասխան_կտա
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն անդրադառնալով Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած ն աջակցությանը, զգուրշացրել է, որ եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի կոշտ կպատասխանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 07:00 Asia/Tehran
  • Իրվանի. Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի,  վճռական պատասխան կտա

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն անդրադառնալով Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած ն աջակցությանը, զգուրշացրել է, որ եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի կոշտ կպատասխանի:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ամիր Սաիդ Իրվանին Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրավիճակի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականության հետ համընթաց շարժվող ԱՄՆ-ը փորձում է սրել լարվածությունն  ինչի համար վճարում է Պաղեստինի ժողովուրդը:  Նա հավելել է, որ անվերապահորեն աջակցելով օկուպացիային և ագրեսիային, ԱՄՆ-ն դարձել է Գազայի հատվածի ներկայիս իրավիճակի մի մասնիկը:
Նշելով, որ Իրանի գլխավոր նպատակը տարածաշրջանում լարվածության սրումը կանխելն է, Իրվանին հավելել է, որ այդ պատճառով Թեհրանը պահանջում է անհապաղ վերջ տալ  Իսրայելի  ռազմական ագրեսիային, հրադադար հաստատել և լուծել  Գազայի ժողովրդի համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքի հարցը: 
Իրվանին ասել է. «Եթե Իրանը բախվի որևէ սպառնալիքի, ենթարկվի հարձակման կամ ագրեսիայի, որը կսպառնա երկրի անվտանգությանը, ազգային շահերին կամ ժողովրդին,   չի վարանի օգտագործել միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքները՝ վճռական պատասխան տալու համար»: