Իսրայելի հանցագործությունների շարունակման հետևանքով տարածաշրջանում հակամարտությունների շրջանակը մեծացել է․Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/iran-i208406-Իսրայելի_հանցագործությունների_շարունակման_հետևանքով_տարածաշրջանում_հակամարտությունների_շրջանակը_մեծացել_է_Ամիր_Աբդոլլահյան
Իրանի ԱԳ նախարարը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ասել է.- Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակման և Գազայի հատվածի ամբողջական շրջափակման հետևանքով տարածաշրջանում հակամարտությունների շրջանակն աստիճանաբար մեծացել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 12:34 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ասել է.- Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակման և Գազայի հատվածի ամբողջական շրջափակման հետևանքով տարածաշրջանում հակամարտությունների շրջանակն աստիճանաբար մեծացել է։

Երեքշաբթի օրը Կատարի էմիր՝ շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Կատարի էմիրի վերջին հեռախոսազրույցին  և Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նրանց մտքերի փոխանակմանը,  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել և բարձր է գնահատել Պաղեստինի ճնշված ժողովրդին հովանավորելու  Կատարի  դերակատարությունը։

Ընդգծելով Սիոնիստական ​​ռեժիմի բանակի դեմ հզորությամբ պայքարելու և դիմակայելու Դիմադրության ուժը և Պաղեստինի Դիմադրության ուժերին դիմակայելու հարցում  ռեժիմի անկարողությունը, Ամիր Աբդոլլահյանը ողբերգական է համարել բռնաճշնված քաղաքացիների դեմ սիոնիստների վայրագ հարձակումների պատճառով Գազայի հատվածում տիրող իրավիճակը և զգուշացրել է ԱՄՆ-ի  և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ իրականացվող սիոնիստների ռազմական հանցագործությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ։

Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին, իր ողջույնները փոխանցելով Իրանի առաջնորդին և նախագահին, և անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ  Իրանի նախագահի հետ իր վերջին լավ և կարևոր բանակցություններին, ասել է,- Այս խորհրդակցությունները կշարունակվեն երկու երկրների  և տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների շահերի, այդ թվում՝ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու շրջանակներում։

Նշելով,որ  աշխարհի բոլոր ժղովուրդների տեսանկյունից  Գազայում Պաղեստինի քաղաքացիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործությունները անընդունելի և անհանդուրժելի են, Կատարի Էմիրն  ասել է,-Աշխարհի տարբեր երկրներում,  այդ թվում՝ ԱՄՆ-ում՝ մարդկանց հակաիսրայելական համատարած ցույցերը վկայում են այդ հանցագործությունների նկատմամբ համաշխարհային ատելության  մասին։