Իսրայելի հանցագործությունների շարունակման հետևանքով տարածաշրջանում հակամարտությունների շրջանակը մեծացել է․Ամիր Աբդոլլահյան
Իրանի ԱԳ նախարարը Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ ասել է.- Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման և Գազայի հատվածի ամբողջական շրջափակման հետևանքով տարածաշրջանում հակամարտությունների շրջանակն աստիճանաբար մեծացել է։
Երեքշաբթի օրը Կատարի էմիր՝ շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Կատարի էմիրի վերջին հեռախոսազրույցին և Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նրանց մտքերի փոխանակմանը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել և բարձր է գնահատել Պաղեստինի ճնշված ժողովրդին հովանավորելու Կատարի դերակատարությունը։
Ընդգծելով Սիոնիստական ռեժիմի բանակի դեմ հզորությամբ պայքարելու և դիմակայելու Դիմադրության ուժը և Պաղեստինի Դիմադրության ուժերին դիմակայելու հարցում ռեժիմի անկարողությունը, Ամիր Աբդոլլահյանը ողբերգական է համարել բռնաճշնված քաղաքացիների դեմ սիոնիստների վայրագ հարձակումների պատճառով Գազայի հատվածում տիրող իրավիճակը և զգուշացրել է ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ իրականացվող սիոնիստների ռազմական հանցագործությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ։
Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին, իր ողջույնները փոխանցելով Իրանի առաջնորդին և նախագահին, և անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Իրանի նախագահի հետ իր վերջին լավ և կարևոր բանակցություններին, ասել է,- Այս խորհրդակցությունները կշարունակվեն երկու երկրների և տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների շահերի, այդ թվում՝ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու շրջանակներում։
Նշելով,որ աշխարհի բոլոր ժղովուրդների տեսանկյունից Գազայում Պաղեստինի քաղաքացիների դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործությունները անընդունելի և անհանդուրժելի են, Կատարի Էմիրն ասել է,-Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում՝ մարդկանց հակաիսրայելական համատարած ցույցերը վկայում են այդ հանցագործությունների նկատմամբ համաշխարհային ատելության մասին։