Իրանը մտահոգված է Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում բնակվող Պաղեստինի քաղաքացիների դեմ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հադի Ֆարաջվանդը կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին և կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Լուսիան Ֆատոյին ուղղված նամակում գրել է, որ Իսրայելը Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրերի, այդ թվում Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի անդամ չէ, ուստի նա կարող է Գազայի հատվածում դիմել քիմիական զենքի կիրառմանը:
Նամակում ասվում է, -Անհրաժեշտ է, որպեսզի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհուրդը և տեխնիկական քարտուղարությունը ուշադիր հետևեն Պաղեստինում տիրող իրավիճակին, հատկապես թունավոր քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սպառնալիքին և պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում համաձայն կոնվենցիայի՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։